Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր կյանքի անեծքը

Մեր կյանքի անեծքը
17.11.2024 | 18:39

Նա հասարակության թշնամին է և բարեկամն իր ժողովրդի թշնամիների։

Նա թունավորիչն է ազգային կյանքի։

Նա թշնամանք, ատելություն է սերմանում միևնույն ժողովրդին պատկանող անհատների և խմբակցությունների միջև։

Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։

Նա հասարակության թշնամին է և բարեկամն իր ժողովրդի թշնամիների։

Դա անեծքն է մեր կյանքի։

«Պետությունը ՝դա ես եմ»,-ահա նրա պետական բարոյականը։

Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։

Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։

Գարեգին Նժդեհ,«Էջեր իմ օրագրեն»,Կահիրե,1924 թ.։

Հ.Գ.

Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաև ապագա կապիտուլյանտներին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5726

Մեկնաբանություններ